Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թույլի կողմից հաղթող ուժեղին բան սովորեցնելը անմտություն է

Թույլի կողմից հաղթող ուժեղին բան սովորեցնելը անմտություն է
12.10.2024 | 13:32

Մերոնց բավականին լուրջ թյուրիմացություններից մեկն այն է, որ նրանց թվում է, թե երբ ռուսները հայկական շահերից չբխող ինչ-որ քայլ են անում, ապա նրանք դավաճանում են հենց իրենց երկիր Ռուսաստանին։

Բոլորն էլ կարող են սխալվել, այդ թվում նաև՝ ռուսները, բայց եթե մարդիկ հաղթում են, և իրենց տնտեսությունն էլ աճում է, այն էլ՝ սանկցիաների պայմաններում, ուրեմն, ընդհանուր հաշվով, իրենք ճիշտ են։

Թույլի կողմից հաղթող ուժեղին բան սովորեցնելը անմտություն է՝ նոնսենս։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 8253

Մեկնաբանություններ